Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Exxon-ի և SOCAR-ի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կհանգեցնի կարևոր նախագծի իրականացմանը: Այս մասին նա ասել է Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում։
Նշելով Ադրբեջանում խոշոր նավթային պաշարների հայտնաբերման հնարավորությունը, Ալիևը ընդգծել է, որ Exxon-ը մեծ փորձ ունի ադրբեջանում:
«Մենք հավատում ենք այս նախագծի ապագային: Եթե չհավատայինք, չէինք մասնակցի ստորագրման արարողությանը», — ասել է Ալիևը։
Ալիևը նաև ասել է, որ ամերիկյան Eximbank-ի հետ քննարկվում են ռեսուրսային նախագծերին վերաբերող որոշակի հարցեր: Կան մի շարք հարցեր և ծրագրեր, որոնք կապված են ենթակառուցվածքների, տրանսպորտի, ինչպես նաև այդ ռեսուրսների տեղափոխման հետ։
«Էներգիան կդառնա մեր համագործակցության հիմնական ոլորտներից և նպատակներից մեկը», — նշել է Ադրբեջանի նախագահը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում