ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, ՀՀ-ից մեկնածներինը` ավելացել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 Ջենիֆեր Լոպեսիը եկավ-գնաց, բայց երևանյան համերգի շուրջ ծավալված քննարկումները դեռ շարունակվում են։ Ծախսված հսկայական գումարների մասով հանրության շրջանում կան չարաշահման կասկածներ։ Մյուս կողմից, ճիշտ է նաև այն տեսակետը, որ այդ գումարները կարելի էր ուղղել ի նպաստ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և լուծել այն անմխիթար վիճակը, որն առկա է Երևանից դուրս՝ մարզային բազմաթիվ համայնքներում։

Ի վերջո, զբոսաշրջիկը, ում պետք է Հայաստանը հրապուրի Լոպեսի այցով, ՀՀ-ից կհեռանա շատ հիասթափություններով, և հարց է`կվերադառնա՞ արդյոք կրկին` նույնիսկ մեկ այլ «մեգա աստղի» այցի դեպքում։

Այս համատեքստում նկատենք, որ 2025թ․ առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4%-ով՝ կազմելով 907,135 մարդ։ Մյուս կողմից ՀՀ -ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել է 6%-ով՝ կազմելով 748,331 մարդ։

Փաստացի, ավելի շատ մեկնում ենք այլ երկրներ, քան ընդունում ենք մեր երկիր։

Վերադառնալով զբոսաշրջիկների թվաքանակին՝ նկատենք, որ վերջիններիս տարիքային կառուցվածքը եղել է հետևյալը․

Պարզվում է՝ 36-63 տարեկանների մասնաբաժինը ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակում կազմել է համապատասխանաբար 52% և 48%։

ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակում 26-35 տարեկանների մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 21% և 22%։ ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակում մինչև 15 տարեկանների մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 8% և 10%։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով