Ռուս-ամերիկյան հարաբերությունները մտել են նոր փուլ. Թրամփի վարչակազմը փորձում է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Այս ճանապարհին տեղի են ունենում բարդ բանակցություններ, որոնցից վերջինը կարծես որոշակի արդյունքներ է տվել։ Համենայնդեպս, այդպես է ներկայացնում ԱՄՆ կողմը։
Երկու միջուկային պետությունների ընդհարումն իրապես կարող է հանգեցնել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը, ինչը կհանգեցնի գլոբալ աղետի։
Նույնիսկ այս հեռանկարները չեն կանգնեցնում միջուկային տերություններին կատարելու ծախսեր, որոնք կուղղվեն զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծմանը և արդիականացմանը։
Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության (ICAN) համաձայն՝ միջուկային զենքերի վրա կատարված ծախսերը 2024թ․ նախորդ տարվա համեմատ աճել են 11%-ով, որի արդյունքում հատկացվող միջոցների ծավալը կազմել է $100 մլրդ կամ րոպեում $190,151։ Միջուկային զենքի վրա կատարված ծախսերի մասով վիճակագրությունը ըստ երկրների կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ 2023թ․ համեմատ ծախսերի ամենամեծ աճը դիտվել է Միացյալ Թագավորությունում՝ 26%։ Արդյունքում ՄԹ միջուկային ծախսերը 2024թ․ հաստատվել են $10․4 մլրդ մակարդակում։
Երկրորդ խոշոր աճը՝ 18%-ով, դիտվել է Պակիստանում. 2024թ․ իր միջուկային ծրագրի վրա ծախսել է $1․1 մլրդ։
Երրորդ տեղում է Ֆրանսիան, որն ավելացրել է իր միջուկային ծախսերը 13%-ով՝ հասցնելով $6․9 մլրդ-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում