Արտահանման և ներմուծման ծավալները շարունակում են նվազել. ՀՀ տնտեսությունը` 2025թ․ առաջին կիսամյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վիճակագրական կոմիտեն հրապարակվել է 2025թ․ առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրական տվյալները․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏1,257,747 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏316,088 մլն:

2025թ․ առաջին կիսամյակում  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏2,953,472 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏1,812,346 մլն արդյունքները:

2025թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 4,095 մլն կՎտ./ժ  էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին կիսամյակում  կազմել է ֏294,621: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $3,756մլն և $5,913մլն:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց` 2025թ․ առաջին կիսամյակում  արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ նույն ժամանակահատվածի հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի  համեմատ կազմել է 6․3%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները վերոնշյալ ժամանակահատվածի հաշվարկով կրճատվել են շուրջ 12%-ով:

Գյուղատնտեսության  համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն ժամանականահատվածի  համեմատ աճել են շուրջ 7․3%-ով:

2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 3․9%,իսկ ծառայությունների ծավալի աճը` 9․8%։

2025թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 3․1%։ 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  5․6%-ով։


Ամիօ Բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար


Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են համապատասխանաբար 53%-ով և 39%-ով։ 

  • Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների շարունակական անկումը։ Զգալի են անկումները արտահանման և ներմուծման ծավալներում։
  • Արդեն աշնան և ձմռան ամիսներին, երբ կսկսեն կյանքի կոչվել Ալիև-Թրամփ-Փաշինյան եռակողմ պայմանավորվածությունները, կունենանք լրիվ նոր տնտեսական իրավիճակ և դրան համապատասխան` տնտեսական ցուցանիշների վարքագծեր։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով