Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները.  Լիդիան Արմենիա

1 Min Read
Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այս մասին ասված  է Լիդիան Արմենիայի տարածած  հաղորդագրությունում:

«Լիդիան Արմենիան ուրախ է տեղեկացնել Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:

Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար: Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում Ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100-120 մլն ԱՄՆ դոլար հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1%-ով»,- նշված է  հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով