iPhone-ը կաշխատի Samsung-ի պրոցեսորներով

1 Min Read

Հարավկորեական տեխնոլոգիական հսկա Samsung-ը կսկսի պրոցեսորներ արտադրել iPhone-ի համար։ Այս մասին գրում է Android Authority-ն՝ հղում տալով Apple ընկերությանը։ Ամերիկյան ընկերության հայտարարության համաձայն՝ նրանք կգործակցեն Samsung-ի հետ և պրոցեսորներ կգնեն Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող գործարանից։ Պարտնյորը նախատեսում է այդ գործարանում արտադրել նաև iPhone-ի համար նախատեսված չիպեր` Apple-ի գլխավոր արտադրանքի համար։

Android Authority-ի փորձագետները նշում են, որ Samsung-ը նախկինում երբեք չի արտադրել պրոցեսորներ Apple-ի սմարթֆոնների համար։ Մինչ օրս iPhone-ի չիպերը պատրաստել է թայվանական TSMC ընկերությունը, որն ունի նաև գործարաններ ԱՄՆ-ում։ Samsung-ը արտադրում է Exynos պրոցեսորներ, սակայն բացառապես սեփական սարքերի համար։

Այնուամենայնիվ, Samsung-ը վաղուց մասնակցում է Apple-ի սմարթֆոնների արտադրությանը՝ մատակարարելով էկրաններ, օպերատիվ հիշողության մոդուլներ և այլ միկրոսխեմաներ։ Լրագրողները նկատում են. «Անչափ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են երկու տեխնոլոգիական հսկաներ միավորում ուժերը՝ iPhone-ի կարևորագույն բաղադրիչները ստեղծելու համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին IDC ընկերության վերլուծաբան Բրայան Ման հայտնել էր, որ հենց Samsung-ը կլինի առաջինը, ով շուկա կհանեց 2 նանոմետրանոց պրոցեսորով սմարթֆոն։ Այդ չիպը՝ Exynos 2600-ը, կօգտագործվի 2026 թվականին նախատեսված մոդելներում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով