Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատել էին կոմիտեից: