Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Intel ընկերության ղեկավար Լիպ-Բու Թանը արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հրաժարականի կոչին՝ նշելով, որ ընկերությունը համագործակցում է նախագահի վարչակազմի հետ՝ պարզաբանելու բարձրացված հարցերը։ Այս մասին նա հայտնել է հատուկ հայտարարությամբ, որը հասցեագրված է մամուլին և Intel-ի աշխատակիցներին։
«Մենք աշխատում ենք վարչակազմի հետ՝ լուծելու բարձրացված հարցերը և ապահովելու, որ նրանք ունենան փաստական տեղեկատվություն։ Ես լիովին կիսում եմ նախագահի հանձնառությունը՝ ապահովելու ԱՄՆ ազգային շահերն ու տնտեսական անվտանգությունը։ Ես գնահատում եմ նրա առաջնորդությունը այդ առաջնահերթությունների առաջխաղացման գործում և հպարտ եմ ղեկավարել մի ընկերություն, որն այդքան կարևոր է այդ նպատակներին հասնելու համար», — ասված է Intel-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Թրամփը օգոստոսի 7-ին կոչ էր արել Լիպ-Բու Թանին հրաժարական տալ՝ առանց մանրամասնելու պնդելով, թե նա «գտնվում է լուրջ շահերի բախման վիճակում»։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նման հայտարարությունից առաջ սենատոր հանրապետական Թոմ Քոթոնը, որը ղեկավարում է սենատի հետախուզության հանձնաժողովը, Intel-ի ղեկավարությանը ուղարկած նամակում մտահոգություն էր հայտնել ընկերության անվտանգության վերաբերյալ և Լիպ-Բու Թանի հնարավոր կապերի մասին Չինաստանի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում