Mercedes-Benz-ն ամբողջությամբ վերափոխում է իր մոդելների դիմացի տեսքը՝ փոխարինելով մուգ ցանցերը նորարարական լուսադիոդային վահանակով, որը վիզուալ առումով հղում է անում պատմական մոդելներին, ինչպես 600 Pullman-ը և S-Class-ը։
Նոր ցանցը կստանա լայն քրոմապատ շրջանակ, թափանցիկ ապակու էֆեկտով ցանց և երիզի լուսավորություն։ Որպես հավելյալ տարբերակ, ընկերությունը կառաջարկի նաև տարբերակ՝942 լուսավոր կետերով և անիմացիա ցուցադրելու հնարավորությամբ։ Mercedes-ի կենտրոնական լոգոն և նրա շրջանակը նույնպես կունենան լուսային ընդգծում։
Mercedes-Benz Group AG-ի դիզայնի տնօրեն Գորդեն Վագեները նշել է․
«Մեր նոր խորհրդանշական ցանցը պարզապես GLC-ի նոր դիմացի կողմը չէ։ Այն վերաիմաստավորում է մեր բրենդի դեմքը՝ միաձուլելով ժառանգական դիզայնը ժամանակակից տեսլականի հետ՝ մեր ավտոմեքենաները դարձնելով ակնթարթորեն ճանաչելի»։
Այս փոփոխությունը մաս է կազմում բրենդի նոր Sensual Purity դիզայներական ուղղության, և ըստ ընկերության՝ նոր ցանցը կդառնա պաշտոնական ոճային տարր ոչ միայն էլեկտրական, այլև ներքին այրման շարժիչով մոդելների համար՝ բացելով «կուլտային դիզայնի» դարաշրջան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում