Ավտոմեքենաների արտադրության ոլորտն աշխարհում կրում է զգալի փոփոխություններ։ Դա պայմանավորված է էկոլոգիապես ավելի մաքուր ու անվտանգ էլեկտրամոբիլների կտրուկ մուտքով։
Դրանց նկատմամբ վերաբերմունքը բավականին դրական է, ինչի մասին են վկայում էլեկտրական մեքենաների`տարեց տարի աճող արտադրությունն ու նոր մոդելների բավականին մեծ քանակությունը։
Էլեկտրական մեքենաների պահանջարկը մեծ է նաև Հայաստանում։
Toyota-ն և Honda-ն կանխատեսում են շահույթի անկում՝ մաքսատուրքերից և իենի ամրապնդումից հետո
Դիտարկենք 2024թ. վիճակագրական տվյալները․
Համաձայն Global EV Outlook 2025 զեկույցի՝ 2024թ․-ին վաճառված նոր ավտոմեքենաների շուրջ 92%-ը Նովեգիայում պատկանել է էլեկտրական մեքենաներին։ Երկրորդ տեղում է Շվեդիան, որտեղ վաճառված նոր ավտոմեքենաների 58%-ը էլեկտրական ավտոմեքենաներն են։
Երրորդ տեղում է Չինաստանը, որտեղ վաճառված նոր ավտոմեքենաների 48%-ը էլեկտրական են։ Հաջորդիվ Միացյալ Թագավորությունը և Շվեյցարիան են` էլեկտրական մեքենաների 28% մասնաբաժնով։
5-րդ տեղում է ԵՄ-ն է, որտեղ վաճառված նոր ավտոմեքենաների մոտ 21%-ն էլեկտրական է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում