Որքա՞ն շահույթ են ստանում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհի տեխնոլոգիական հսկաների առկայությունն ամենուրեք է։ Ժամանակակից աշխարհում գրեթե բոլորին են հայտնի Amazon, Alphabet, Apple,Microsoft  և Meta անունները։

Այս ընկերություններն իրապես փոխել են միլիարդավոր մարդկանց իրականությունը և շարունակում են տեխնոլոգիական նորարարություններով ու նվաճումներով լի իրենց հաղթարշավը։ 

Տեխնոլոգիական այս հսկաներն իրենց քայլերով տատանումներ են առաջացնում համաշխարհային և առանձին տնտեսություններում, հետևաբար կարևոր նշանակություն ունի նրանց անխափան գործունեությունը։

Ուսումնասիրենք վերոնշյալ ընկերությունների գրանցած ցուցանիշները հասույթի և շահույթի մասով․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում վերոնշյալ ընկերությունների հասույթը հաստատվել է հետևյալ մակարդակներում․

  • Amazon՝  $168 մլրդ,
  • Alphabet`$97 մլրդ,
  • Apple` $94 մլրդ,
  • Microsoft` $76 մլրդ,
  • Meta` $48 մլրդ

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությանը. Ռիսկը գնահատվում է 95%


Նկատենք, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ Amazon ընկերության հասույթն աճել է 13%-ով, Alphabet-ինը՝ 14%-ով, Apple-ինը՝ 10%-ով,  Microsoft- ինը՝ 18%-ով,  և Meta-ինը՝ 22%-ով։

Այս ընտրությունների հասույթի ծավալները նշված ժամանակահատվածում հաստատվել են հետևյալ մակարդակներում․

  • Amazon՝  $18 մլրդ,
  • Alphabet`$28 մլրդ,
  • Apple` $23 մլրդ,
  • Microsoft` $27 մլրդ,
  • Meta` $18 մլրդ։

Հավելենք, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ Amazon ընկերության  շահույթն աճել է 35%-ով, Alphabet-ինը՝ 19%-ով, Apple-ինը՝ 9%-ով,  Microsoft- ինը՝ 24%-ով,  և Meta-ինը՝ 36%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով