ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի դեմ՝ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Երկրորդային պատժամիջոցները և մաքսատուրքերը նրանց նկատմամբ, ովքեր վճարում են այս պատերազմի համար՝ գնելով Ռուսաստանում արտադրված նավթ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան, ակնհայտ հաջորդ քայլն են հակամարտության ավարտի ուղղությամբ», — ասել է Ուիթաքերը։
Դիվանագետի խոսքով՝ միջոցառումները իրականում կհարվածեն Ռուսաստանի եկամտի աղբյուրներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում