Թրամփը «կործանում է» ռուփին

1 Min Read

ԱՄՆ դոլարի և հնդկական արժույթի փոխարժեքը արտաբորսայական արտարժույթի շուկայում աճել է 0.48%-ով և Երևանի ժամանակով ժամը 6:04-ին հասել է մեկ դոլարի համար 88.102 ռուփիի: Հնդկական արժույթը թարմացրել է իր պատմական նվազագույնը: Investing.com պորտալի տվյալների համաձայն՝ ժամը 12:08-ի դրությամբ աճը դանդաղել է. դոլարը գնվում է 87.8 ռուփիով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից հնդկական ապրանքների վրա կմտցնի 25% մաքսատուրք: Պատճառների թվում նա նշել է այն փաստը, որ Հնդկաստանը ռուսական էներգետիկ ռեսուրսների խոշորագույն գնորդներից մեկն է: Այս շաբաթ Թրամփը սպառնացել է մաքսատուրքերի զգալի աճով՝ Ռուսաստանից նավթի շարունակական գնումների պատճառով: Հնդկաստանը պնդումները համարում է անհիմն:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով