Toyota-ն և Honda-ն կանխատեսում են շահույթի անկում՝ մաքսատուրքերից և իենի ամրապնդումից հետո

1 Min Read

Toyota Motor  և Honda Motor ճապոնական ավտոարտադրողները այս շաբաթ ակնկալում են շահույթի զգալի անկում 2025 թվականի առաջին եռամսյակում։ Պատճառներն են՝ ԱՄՆ-ի ներմուծման նոր մաքսատուրքերը և ճապոնական իենի ամրապնդումը, գրում է Reuters։

Toyota-ի գործառնական շահույթը, ըստ  LSEG-ի հարցված յոթ վերլուծաբանների կանխատեսման, կկրճատվի  31%-ով՝ հասնելով 902 միլիարդ իենի (մոտ 6,14 միլիարդ դոլար)՝ ինչն ընկերության վերջին երկու տարվա ամենաթույլ եռամսյակն է։

Honda-ն էլ կանխատեսում է 36%-ով նվազում՝ մինչև 311,7 միլիարդ իեն, ինչը կլինի ընկերության երկրորդ անընդմեջ անկումը։ Honda-ն արդեն կանխատեսել է նաև տարեկան շահույթի  59% անկում։

ԱՄՆ-ի հետ կնքված վերջին երկկողմ համաձայնագրով, երկու ընկերությունները պետք է բախվեն 15%-ոց նոր մաքսատուրքի, ի տարբերություն նախկին 27,5%-ի։

Honda-ի վաճառքների մոտ 40%-ը հաշվվում է ԱՄՆ-ում, իսկ այս տարվա առաջին կեսին ընկերության գլոբալ վաճառքներն ընկել են 5%-ով, հիմնականում Չինաստանում, Ասիայում և Եվրոպայում նկատվող անկման հետևանքով։

Toyota-ն, ընդհակառակը, ցուցադրել է 6%-ոց աճ, շնորհիվ հիբրիդային մեքենաների բարձր պահանջարկի, որոնք սովորաբար ապահովում են ավելի մեծ շահույթ, քան սովորական բենզինային ավտոմեքենաները։

Չնայած դրան, Toyota-ի բաժնետոմսերը այս տարի նվազել են 1%-ով, իսկ Honda-ի բաժնետոմսերը պահպանվել են գրեթե նույն մակարդակում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով