Հուլիսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են 18.1 %-ով. ՊԵԿ նախագահ

1 Min Read

2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավելի է 33.5 մլրդ դրամով կամ 18.1 %-ով:  Այս մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։

Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է նա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով