Երևանում և հարակից համայնքներում ջրամատակարարումը կբարելավվի. Ջրային կոմիտե

1 Min Read
Երևանում և հարակից համայնքներում ջրամատակարարումը կբարելավվի: «Վեոլիա Ջուր» ընկերությունն ու Ջրային կոմիտեն նախատեսում են շուրջ 11 միլիարդ դրամի ներդրումներ կատարել:
Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեից:
««Վեոլիա Ջուր» ընկերությունն ու Ջրային կոմիտեն նախատեսում են շուրջ 11 միլիարդ դրամի ներդրումներ կատարել 2025-2026 թվականներին՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն արդիականացնելու նպատակով։
Նոր համաձայնագրով՝
🔹 Կհիմնանորոգվեն ներքին ցանցերը
🔹 Ջրի կորուստները կնվազեն
🔹 Ցանցին կավելանա ևս 270 լիտր/վայրկյան ջուր
Այս նախաձեռնությունը նպատակ ունի մեղմել վերջին տարիներին ջրաղբյուրների պակասից առաջացած խնդիրները»,- ասված է տարածված հաղորդագրոււթյունում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով