Wildberries-ը ներդրել է քեշբեք

1 Min Read

Wildberries մարկետփլեյսը սկսել է քեշբեքի նոր ծրագիր, որի շրջանակում գնորդները կարող են բոնուսներ ստանալ՝ «Ягодок»-ի տեսքով։

ՌԴ-ում քեշբեքը գործում է այն ապրանքների համար, որոնք նշված են «Քեշբեք» պիտակով։ Յուրաքանչյուր «Ягодок » համարժեք է 1 ռուբլու, և կարելի է վճարել գնումի արժեքի մինչև 99%-ը «Ягодокa»-ով ։ Քեշբեքի ծրագիրը դեռ  չի գործում ՀՀ-ում։

Քեշբեքի չափը սահմանում է վաճառողը՝1%–ից մինչև 25% ապրանքի արժեքից։ Գնում կատարելիս օգտատերը կարող է տեսնել, արդյոք տվյալ ապրանքի համար «Ягодок »-ներ կտրամադրվեն և որքան։

Բոնուսները հասանելի են դառնում պատվերը ստանալուց 2 շաբաթ անց, որպեսզի համոզվեն, որ ապրանքը չի վերադարձվել։ «Ягодок »-ներ- գործողության ժամկետը՝ 1 տարի։

Քեշբեքի համար վճարումը պետք է կատարվի WB դրամապանակով, որի զեղչերն էլ պահպանվում են։

Ծրագիրն այս պահին գործում է փորձնական փուլում, սակայն արդեն հասանելի է օգտատերերի մեծ մասի համար։ Օգտատերերն իրենց պրոֆիլում կտեսնեն «Ягодок »-ի նշանը՝ իրենց բալանսով։

Wildberries-ի տվյալներով՝ պիլոտային փուլի ընթացքում օգտատերերին արդեն տրամադրվել է ավելի քան 10 միլիոն «Ягодок »։ Ապագայում պլանավորվում է քեշբեք տրամադրել ոչ միայն գնումների, այլև այլ գործողությունների համար, օրինակ՝ գրախոսությունների կամ Wibes սոցցանցում ակտիվության դիմաց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով