Համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։
Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (Վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և Վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով), ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։
Այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասական դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։
Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։