Ինչպիսի՞ն էր հունիսը թվերով. դիտարկենք 2025թ․ ամռան առաջին ամսվա սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏226,900 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏59,408 մլն:
2025թ․ հունիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏549,357 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏322,828 մլն արդյունքները:
2025թ․ հունիսին ՀՀ-ում արտադրվել է 702 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Իսկ մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունիսին կազմել է ֏297,624:
Ըստ ՎԿ հաշվարկների` արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $730մլն և $1,002մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե 2025թ․ հունիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ հունիսին և 2025թ․ մայիսին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 8․6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8․8%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ հունիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ կրճատվել են շուրջ 1․2%-ով, իսկ 2025թ․ մայիսի համեմատ աճել են 2․5%-ով:
2025թ․ հունիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 2․8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6․2%։ 2025թ-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 8․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․3%։
2025թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3․9%, իսկ մայիսի համեմատ արձանագրվել է գնանկում 1․3%-ով։
2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8%-ով, իսկ 2025թ․ մայիսի համեմատ ՝ 3․2%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 15․9%-ով և 17․1%-ով։ Մյուս կողմից, 2025թ․ հունիսին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 23․6%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 0․9%-ով ։
- Բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների շարունակական անկումը։