2025թ.-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2 Min Read

 Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․6 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 859 գործարք՝  հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 157 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 271 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 463 մլրդ ՀՀ դրամ*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 175%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 45.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 167 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Հուլիսին կնքվել է 50 ռեպո գործարք։

Հուլիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ՝ 4 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 384 — 385.5 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․14 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։


*****

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  pr@amx.am հասցեին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով