Թրենդը հասել է նաև մեր երկիր. տարվա սկզբի համեմատ Labubu խաղալիքների պատվերներն աճել են 210 անգամ

2 Min Read

Վերջին ամիսներին աշխարհը հմայել է փոքրիկ, բայց անհավանական կերպով գրավիչ Labubu խաղալիքը․ Pop Mart ընկերության ստեղծած այս կերպարը, իր միաժամանակ «խաղաղ ու չարաճճի» էսթետիկայով, դարձել է հավաքածուների սիրահարների և Gen Z սերնդի նոր պաշտամունքը։

Wildberries-ի Հայաստանում վաճառքների տվյալները փաստում են, որ թրենդը հասել է նաև մեր երկիր. տարվա սկզբի համեմատ Labubu խաղալիքների պատվերներն աճել են ավելի քան 210 անգամ։ Հատկապես մեծ հետաքրքրություն է գրանցվել blind box տարբերակների նկատմամբ՝ երբ գնորդը միայն տուփը բացելուց հետո է իմանում, թե Labubu–ի որ տարբերակն է ստացել։

Այս հետաքրքրության աճը որոշ փորձագետներ կապում են նաև օնլայն գնումների հարմարավետության հետ․ գնորդները մարքեթփլեյսերում կարողանում են արագ կողմնորոշվել, համեմատել առաջարկվող տեսականին և ընտրել իրենց համար ամենահետաքրքիր տարբերակները։ Սա հեշտացնում է ոչ միայն թրենդային ապրանքների հասանելիությունը, այլև մեծացնում է նոր ապրանքների փորձարկման պատրաստակամությունը։

Labubu-ի շուկայական հաջողությունը 2024-ին վերածվեց իսկական պայթյունի։ «The Monsters» հավաքածուն, որի կարևորագույն կերպարներից մեկն է Labubu-ն, Pop Mart-ին բերեց ավելի քան 726% աճ նախորդ տարվա համեմատ։

Ինչո՞ւ է Labubu-ն դարձել ֆենոմեն

  • Հույզերի վրա հիմնված մարքեթինգ– Blind box ձևաչափը ստեղծում է անակնկալի և սպասման յուրահատուկ մթնոլորտ։
  • Հավաքածուի արժեք– Սահմանափակ թողարկումները պահպանում են բարձր պահանջարկը և դառնում կոլեկցիոներների նպատակը։
  • Սոցիալական մեդիայի ազդեցություն– TikTok–ում և Instagram–ում հարյուր հազարավոր տեսանյութեր են նվիրված Labubu–ին՝ ցուցադրելով հավաքածուներ և հույզերի անմիջական արձագանքներ։

Ըստ  փորձագետների Labubu–ի հաջողությունը մասամբ պայմանավորված է միկրոտրենդերի ալիքով։ Կարճաժամկետ հեռանկարում պահանջարկի բարձր մակարդակը, ըստ կանխատեսումների, կպահպանվի, սակայն երկարաժամկետ հաջողությունը կախված կլինի Pop Mart–ի ստեղծագործական մոտեցումից՝ նոր սերիաներ թողարկելու և խաղալիքի «զարմանալի» էֆեկտը պահպանելու հարցում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով