Երկուշաբթի երեկոյան նավթի գները շարունակում են անկում ապրել։
Երևանի ժամանակով ժամը 18:16-ին Լոնդոնի ICE Futures բորսայում հոկտեմբերի Brent ֆյուչերսները նվազել են 1.23 դոլարով (1.77%)՝ հասնելով 68.4 դոլարի մեկ բարելի համար։ Այս ժամին սեպտեմբերի WTI ֆյուչերսները NYMEX բորսայում նվազել են 1.41 դոլարով (2.09%)՝ հասնելով 65.92 դոլարի մեկ բարելի համար։
Նավթի շուկայի վրա բացասաբար են ազդում ավելցուկային մատակարարման վերաբերյալ մտահոգությունները, որոնք աճել են այն բանից հետո, երբ OPEC+ երկրները որոշել են կրկին ավելացնել արտադրությունը։
Ներդրողները նաև շարունակում են գնահատել ԱՄՆ-ում տասնյակ երկրներից ապրանքների ներմուծման վրա 10%-ից մինչև 41% մաքսատուրքերի սահմանման հետևանքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրամանագիր է ստորագրել անցյալ հինգշաբթի երեկոյան։ Մասնագետներն ու շուկայի մասնակիցները կարծում են, որ սակագնային պատերազմը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսությունների աճի և, որպես հետևանք, էներգետիկ ռեսուրսների պահանջարկի վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում