Հայաստանում բանկային համակարգը զգալի դերակատարում ունի տնտեսությունում, հանրության լայն շրջանակներն այս կամ այն կերպ առնչվում են բանկային համակարգին։ Վերջինիս կայունության պահպանման համար էական նշանակություն ունի բանկերի հաշվեկշռային առանցքային ցուցանիշների վարքագիծը։
Դիտարկենք 2025թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցված արդյունքները․
2025թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ծավալները կազմել են մոտ ֏12 մլրդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 20%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3․1%-ով։
Պարտավորությունների ծավալները 2025թ․ հունիսի վերջին կազմել են ֏9․8 մլրդ։ Վերջինս 2024թ․ հունիսի վերջի համեմատ ևս աճել է մոտ 20%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3․7%-ով։
Կապիտալի ծավալները 2025թ․ հունիսի վերջին հաստատվել են ֏1․8 մլրդ մակարդակում` 2024թ․ հունիսի համեմատ աճելով 18%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, կրճատվել է 0․04%-ով։
Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի ծավալները 2025թ․ հունիսի վեջին կազմել են ֏192 մլն` 2024թ․ հունիսի համեմատ աճելով մոտ 13%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 18%-ով։
Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի ծավալները 2025թ․ հունիսի վերջին 2024թ․ հունիսի համեմատ աճել են մոտ 17%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ կրճատվել է մոտ 31%-ով՝ կազմելով ֏298 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում