Առցանց առևտուրն ընդլայնվում է տպավորիչ արագությամբ. Որո՞նք են առաջատար երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Դժվար է պատկերացնել մարդկության պատմությունն առանց առևտրի։ Վերջինս, ինչպես նաև տնտեսության մյուս ոլորտները իրենց վրա են կրել ժամանակի նորարարական բոլոր փոփոխությունները։ 21-րդ դարում մարդկության կենսակերպի անբաժանելի մասն են դարձել առցանց գնումները` հրաշալի լուծում այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում անձամբ գնալ խանութներ, սպասել հերթերում և այլն։

Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել այն երկրները, որտեղ առևտրի ընդհանուր ծավալներում առցանց առևտուրը զգալի մաս է կազմում․

Առաջին պատվավոր հորիզոնականում  է աշխարհի համար մեկ տնտեսությունը՝ ԱՄՆ-ն, որի պարագայում առցանց առևտրի մասնաբաժինը կազմել է ընդհանուր առևտրի ծավալների շուրջ 34%-ը։

Երկրորդ  տեղում է հայտնվել Չինաստանը` առցանց առևտրի ծավալների շուրջ 31% մասնաբաժնով։

Մեծ Բրիտանիան ցանկում երրորդն է` 23% մասնաբաժնով։

4-րդ և 5-րդ հորիզոնականներում են գտնվում Հրվ․ Կորեան՝ 22%, և Նիդերլանդները՝ մոտ 21% մասնաբաժիններով։

Երկրների այս ցանկը եզրափակում է Չիլին, որտեղ առցնաց առևտրի մասնաբաժինը ընդհանուր առևտրի ծավալներում կազմում է 11%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով