Ռուսաստանում Jetta քրոսովերների գները նվազել են՝ մինչև զեղչվելով 300 հազար ռուբլի

1 Min Read

Ռուսաստանում Jetta քրոսովերների գները նվազել են: Գների փոփոխությունը վերաբերում է VS5 և VS7 քրոսովերներին, մինչդեռ VA3 սեդանի արժեքը մնացել է անփոփոխ։

🔹 VS5 մոդելի 2023 թ․ թողարկման բոլոր կոմպլեկտացիաները էժանացել են 300 հազար ռուբլով․ այժմ դրանց գները տատանվում են 2 652 000–ից մինչև2 852 000 ռուբլի։

🔹 2024 թ․ մոդելին նույնպես կիրառվել է 300 հազար ռուբլի զեղչ․ ամենաէժան տարբերակը արժե 2 700 000, իսկ ամենաթանկը՝ 3 050 000 ռուբլի։ Մոդելը համալրված է 1,4 լիտրանոց, 150 ձ․ուժ հզորությամբ բենզինային շարժիչով և վեցաստիճան «ավտոմատով», առաջանցք քարշակով։

🔹 VS7 մոդելը կառուցված է MQB հարթակի վրա և տեխնիկապես համարյա նույնն է, ինչ «հնգյակը», սակայն ունի այլ դիզայն, 100 մմ-ով երկարացված անիվների բազա և մեծացված հետևի հատված։

🔹 2023 թ․ VS7-ի գները այժմ սկսվում են 2 917 000–ից և հասնում 3 079 000 ռուբլու։ 2024 թ․ թարմացված տարբերակը հասանելի է միայն երկու կոմպլեկտացիայով՝ AT Glory (3 057 990 ռուբլի) և AT Ultimate (3 267 190 ռուբլի)՝ զեղչը հաշվի առնելուց հետո։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով