Ամերիկյան Microsoft կորպորացիան Ուկրաինային կտրամադրի մոտ 100 միլիոն դոլարի տեխնիկական աջակցություն, ասվում է ընկերության նախագահ Բրեդ Սմիթի` հինգշաբթի հրապարակած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է․ «Microsoft-ը կշարունակի Ուկրաինային անվճար տեխնիկական աջակցություն տրամադրել 2023 թվականի ընթացքում: Սա նշանակում է, որ ընկերությունը կհատկացնի մոտ 100 միլիոն դոլար լրացուցիչ օգնության համար: Այս միջոցները կապահովեն պետական մարմիններին պատկանող թվային ենթակառուցվածքի և կարևոր ենթակառուցվածքների շարունակական շահագործումը»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Microsoft-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը փետրվարի վերջից հասել է 400 մլն դոլարի ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում