Եվրամիության դատարանը որոշել է, որ ավտոարտադրողները, այդ թվում՝ Volkswagen-ը, պետք է պատասխանատվություն կրեն մեքենաների վրա ապօրինի սարքավորումներ և ծրագրեր տեղադրելու համար։
Գերմանացի վարորդների երկու հայցերով դատարանը ճանաչել է նրանց իրավունքը դրամական փոխհատուցման։ Վճարի չափը կարող է կրճատվել՝ կախված մեքենայի օգտագործման հանգամանքներից կամ սահմանափակվել գնման արժեքի 15%-ով, սակայն այն պետք է «լիարժեք արտացոլի պատճառված վնասը»։
Volkswagen-ը պնդում է, որ այս սարքավորումները ակտիվանում են միայն որոշակի ջերմաստիճաններում՝ շարժիչը պաշտպանելու և արտանետումների սահմանաչափերը չխախտելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում