Քարտով վճարումների դեպքում գործարքը մերժվում է, իսկ որոշ ժամանակ անց գումար է գանձվում. ի՞նչն է պատճառը

1 Min Read

Ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը անդրադարձել է քարտով վճարումներին, որոնց դեպքում գործարքը մերժվում է, իսկ որոշ ժամանակ անց գումար է գանձվում:

Ինչ վերաբերում է քարտով վճարումներին, որոնց դեպքում գործարքը մերժվում է, իսկ որոշ ժամանակ անց գումար է գանձվում, Սուրեն Գրիգորյանը բացատրում է քարտի անբավարար միջոցներով: Ըստ նրա՝ տրանսպորտում սարքն աշխատում է օֆլայն ռեժիմով, և եթե քարտում կան անբավարար միջոցներ, բայց սարքը քարտին հպման ժամանակ գանձում է կատարում, ապա քարտն ընկնում է սև ցուցակ ու պարբերաբար փորձ է արվում գումարը գանձել, մինչև այդ քարտի մեջ բավարար միջոցներ են հայտնվում: Հենց գումար է մտնում քարտի մեջ, պարտք գնացած գումարը գանձվում է:

«Բոլոր դեպքերը, որոնք ես ուսումնասիրել եմ, նախորդ պարտքի գանձումն է եղել, որի մասին մարդը հաճախ չի իմանում, որովհետև երբ պահումը, գանձումն իրականացվում են, չեն մտնում, ստուգում՝ գանձեց-չգանձեց: 40-ից ավելի դեպք ենք այս առումով ուսումնասիրել, բոլոր դեպքերում այս օրինակն է եղել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով