Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

1 Min Read

2024-2025 թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:
Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։
Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով