Այսօր տոնում ենք Ընկերության միջազգային օրը

1 Min Read

Այսօր՝ հուլիսի 30-ին, աշխարհի տարբեր անկյուններում տոնում են Ընկերության միջազգային օրը։ Տոնի գաղափարը առաջարկել է Hallmark Cards ընկերության հիմնադիր Ջոյս Հոլը 1958 թվականին։ Նրա նպատակն էր ստեղծել ընկերներին շնորհակալություն հայտնելու և ընկերությունը տոնելու օր։

Ահա 4 խորհուրդ Ամիօից, թե ինչպես կարող ես նշել Ընկերության օրը՝

• Գրիր այն ընկերոջդ, ում հետ վաղուց չես խոսել,

• Զանգիր այն ընկերոջդ, ում հետ անընդհատ չի ստացվում հանդիպել,

• Ասա ընկերներիդ, որ սիրում ու գնահատում ես նրանց,

• Կամ պարզապես ուղարկիր նրանց այս հոլովակը։

Ի դեպ, Ամիօի անվան հիմքում «ami» բառն է, որը ֆրանսերենով նշանակում է «ընկեր»։ Հենց այդպիսին է մեր մոտեցումը՝ ընկերական ու մարդակենտրոն։

Շնորհավո՜ր Ընկերության միջազգային օր։

Սիրով՝

Քո ընկեր Ամիօ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ճանապարհորդիր այս ամառ քո մեքենայով. երթուղին սկսվում է Ամիօ բանկից


 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով