Հավաքական Արևմուտքը կուլ տվեց ռուս-չինական կամ մեծամասամբ չինական «ուկրաինական» խայծը՝ մի կողմ թողնելով գլոբալ տեսանկյունից առավել կարևոր հարցերի շրջանակը: Մասնավորապես, Չինաստանը շարունակում է է’լ ավելի ընդլայնել համաշխարհային թվային տնտեսությունում սեփական ներկայությունը:
Սա այն պարագայում, երբ թվային տնտեսությունում իշխող դերակատարում ուներ Արևմուտքը:
Ինչպես հայտնում են չինական աղբյուրները, Չինաստանն առաջին անգամ հրապարակել է իր ռազմավարությունը վիրտուալ իրականության մասով: Որոշում է կայացվել մինչև 2026 թ.-ը շուկա արտահանել 25 մլն հատ չինական արտադրության վիրտուալ իրականության սարք: Այս ռազմավարության արդյունքում պետությունը կստանա մոտ $ 48.2 մլրդ-ի օգուտ:
Հարցին, թե ինչով է պայմանավորված այս ռազմավարությունը, չինական կողմը նշում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները վիրտուալ և լրացված իրականության ոլորտները հռչակել են թվային տնտեսության կարևորագույն ճյուղեր:
Բացի այդ՝ չինական կողմը հայտնում է, որ այնպիսի վերազգային կորպորացիաներ ինչպիսիք են՝ «Meta (META.O)»-ն, «Microsoft (MSFT.O)»-ը, «Apple (AAPL.O)»-ը, «Google (GOOGL.O)»-ը և «Tencent»-ը շարունակում են մեծացնել իրենց պահանջարկը վիրտուալ սարքերի նկատմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում