Հակառակ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների՝ առաջավոր աշխարհը սկսում է ճանաչել Պաղեստինի պետությունը և տարածաշրջանում ակնհայտ ցեղասպանության և աղետալի պատերազմների լուծումը համարում է Իսրայել պետության կողքին Պաղեստին պետության ձևովորումը։ Այս քայլերը դուր չեն գալիս ԱՄՆ-ին, որը ազատ տնտեսական հարաբերությունների փոխարեն կիրառում է տնտեսական պատժամիջոցների, սահմանափակումների և շանտաժի գործելաոճը։
Օրեր առաջ Թրամփը սպառնաց Պուտինին, Հնդկաստանին, իսկ այսօր արդեն` Կանադային։ Վերջինիս սպառնաց, որ կկիրառվեն տնտեսական պատժիչ գործողություններ, եթե Կանադան ճանաչի Պաղեստին պետությունը։
Թրամփը նաև ԲՐԻԿՍ֊ին է անվանել ագրեսիվ և սպառնացել պատժամիջոցներով` ամերիկյան դոլարի դեմ գործելու համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացների օրինաչափության հետ չհամակերպվելու պարագայում, փոփոխությունների հոսանքը կարող է քշել նույնիսկ ամենակայուն տերություններին։
Այս համատեքստում ԱՄՆ-ն հատկապես վախեցած է Չինաստանից, որը խոշոր տնտեսություն ունի և կայուն քայլեր ով շարժվում է առաջ։
Բացվել է Արցախբանկի «Հոմպլեքս» մասնաճյուղը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Չինաստանի ազդեգիկության մասին են խոսում նրա տնտեսական մասշտաբային կապերը, որոնք առաջին հերթին արտահայտվում են արտահանման ծավալներով․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Չինաստանի արտահանումը դեպի ԱՍԵԱՆ երկրներ (Հարավարևելյան Ասիայի երկրների Ասոցիացիա) 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է շուրջ $323 մլրդ: Վերջինս 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել է 13%-ով։ Երկրորդ տեղում է ԵՄ-ն, որի մասով արտահանման ծավալը 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է մոտ $268 մլրդ։ Վերջինս 2024թ․ առաջին կիսամյակում աճել է շուրջ 7%-ով։
Երրորդ տեղում է ԱՄՆ-ն` շուրջ $216 մլրդ։ Ցուցանիշը կրճատվել է 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ շուրջ 11%-ով։
Մոտ 9%-ով կրճատվել է նաև արտահանումը ՌԴ մասով, որի դեպքում արտահանման ծավալը 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է $47 մլրդ։
2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ արտահանման ծավալները դեպի Աֆրիկա աճել են 21%-ով՝ կազմելով $103 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում