Ինչպես գիտենք, հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը, որը 5%-ից դարձել է 10%, ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն` առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը 4%-ից դարձել է 9.5%: Այս օրինագծի դեմ եղան ցույցեր, կառավարությունը որոշեց աջակցություն սահմանել, և թվում է` կրքերը հանդարտվեցին։
Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է անվտանգ և արագ առցանց գրանցման ծառայություն
Այս համատեքստում մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ծավալների փոփոխությունների մասով 2025թ․ հունվար-մայիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ առկա է հետևյալ վիճակագրությունը․
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մանրածախ առևտրի ծավալները 2025թ․ հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել են ֏2,404,114.9 մլն։ Վերջինս 2024թ․ հունվար-մայիսի համեմատ աճել է 4․2%-ով։ Միևնույն ժամանակ, դիտվել են 2% և 1․7%-ով անկումներ համապատասխանաբար սպառողական ապրանքների շուկաների և կրպակների շրջանառության մասով։
2025թ․ հունվար-մայիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառության ծավալների մոտ 12% աճ է դիտվել առևտրի այլ օբյեկտներում, որոնց մեջ ներառված են շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերը:
Նկատենք նաև, որ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալներում մոտ 83% մասնաբաժին ունեն խանութները, որոնց պարագայում շրջնառության ծավալները 2025թ․ հունվար-մայիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4․5%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում