Թվեր, փաստեր եւ ֆինանսներ. Ամփոփում ենք շաբաթը Banksnews.am – ի հետ։
6 միլիոն դոլար Կառավարությունը կուղղի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Պետական բյուջեից միայն 37 000 դոլար ծախսվելու է Լոպեսի Երևանում երկօրյա սննդի համար։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալները 2025թ․ մարտի վերջի դրությամբ իրական հատվածում կազմել են ֏3․1 տրլն, իսկ ֆինանսական հատվածում՝ ֏3․2 տրլն։Իրական հատվածում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալի 26%-ը պատկանում է Ռուսաստանին, ֆինանսական հատվածում առաջատար է Մեծ Բրիտանիան` 8․5% մասնաբաժնով։
Վիճակագրական Կոմիտեի տվյալներով` 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գներն աճել են 1․5%-ով, միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գները՝ 22․6%-ով, ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպությունների ծառայությունների գները՝ 2․7%-ով, հյուրանոցային ծառայությունների գները՝ 1%-ով։
Հիմա բանկային թվեր։ 2025թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 201 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որը 2024թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 28․6 մլրդ ՀՀ դրամով կամ 16․6%-ով։ Տվյալները Բանկերի միությանն են։
ՀՀ տնտեսական ցուցանիշները հարեւան երկրների համեմատությամբ։ 2025թ․ առաջին եռամսյակում ամենաբարձր տնտեսական աճը հաստատվել է Վրաստանում՝ շուրջ 10%:
Ամենացածրը` Ադրբեջանում է՝ 0․3%։
Հայաստանում տնտեսական աճը մոտ է 5% -ին։
Եվ վերջում` զբոսաշրջային թվեր։2025 թ. հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ`34,535-ով ավելի, քան նախորդ` 2024թ. ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում