Ռուս միլիարդատերերը մեկ տարվա ընթացքում հարստացել են 20 միլիարդ դոլարով։
Ամենաշատը հարստացել է Պավել Դուրովը՝ նրա կարողությունն աճել է 3.27 միլիարդ դոլարով՝ հասնելով 14.3 միլիարդ դոլարի։
«Նորիլսկ Նիկել»-ի սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, պահպանել է առաջին տեղը, նրա կարողությունն աճել է 2.56 միլիարդ դոլարով՝ հասնելով 30.4 միլիարդ դոլարի։
Երկրորդ տեղում է «Լուկոյլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը, որի կարողությունն ավելացել է 1.2 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.5 միլիարդ դոլարի։
Եռյակը եզրափակում է «Սևերստալի» գլխավոր շահառուն՝ Ալեքսեյ Մորդաշովը, որի կապիտալն աճել է 1.94 միլիարդ դոլարով՝ հասնելով 25.2 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում