ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Շատ ցավալի իրավիճակում է հայտնվել ՀԱՊԿ-ը։ Վերջինս ոչ միայն որևէ կերպ չի արձագանքում դաշնակից երկրի նկատմամբ տեղի ունեցող ագրեսիային, այլև բացահայտ քննադատություններ է հնչեցնում հայերի հասցեին։ Անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որքանով է արդյունավետ, ՀՀ ղեկավարությունն այս բարդ շրջանում ներկայացնում է մեր պետությունը և հետևաբար, մեզ հայերիս։ Հետևաբար, օտարների ցանկացած անհարգալից վերաբերմունք Հայաստանի ղեկավարների նկատմամբ ուղղված է մեր պետությանն ու ժողովրդին։ Այս առումով գլխավոր <<մրցանակը>> պատկանում  է Բելառուսի նախագահին, որն ակնհայտ թուրք-ադրբեջանական քարոզ է տանում և խոսում է թուրքերի բառամթերքով։

Նկատենք, որ Բելառուսի նախագահի կարծիքը որևէ մեկին չի հետաքրքում։ Ինչպես նաև ճիշտ կլինի, որ Ալեքսանդր Լուկաշենկոն թուրքերի պատվերները կատարելու փոխարեն կենտրոնանա սեփական երկրի տնտեսության խնդիրների վրա, որոնք բավականին շատ են․

Գծապատկեր 1․ Բելառուսական տնտեսության տխուր վիճակը

Ինչպես փաստում են վիճակագրական տվյալները, Բելառուսի տնտեսությունը դանդաղ տեմպերով, սակայն հաստատուն կերպով գլորվում է դեպի անդունդ։ Արդեն  երեք եռամսյակ շարունակ տնտեսական աճի տեմպերի նվազում և անկում է դիտվում։2022 թ․-ի երկրորդ եռամսյակում բելառուսական տնտեսությունում անկումը կազմում է 7,8 %:

Բելառուսի տնտեսության ծանր վիճակի մասին են վկայում արդյունաբերության համախառն արտադրանքի և մանրածախ առևտրի շրջանառության ծավալները․

Գծապատկեր 2․ Բելառուսական արդյունաբերության համախառն արտադրանքի արտադրության և մանրածախ առևտրի շրջանառության ծավալների փոփոխության դինամիկան 2022 թ․-ի փետրվար-սեպտեմբեր ամիսներին

Իրավիճակն ավելի քան տխուր է։ Համատարած անկումներ ենք տեսնում։ Մասնավորապես, 2022 թ․-ի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերության համախառն արտադրանքի արտադրության անկումը կազմել է 2,1 %, իսկ մանրածախ առևտրի շրջանառության ծավալներինը՝ 6 %։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ պատերազմ տեսած Հայաստանն արձանագրում է տնտեսության տարօրինակ աճեր, այն պարագայում, երբ Բելառուսում ճգնաժամ է, որից երկիրը, այնուամենայնիվ,  որևէ էական ցնցում չի ունեցել։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով