Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Փարիզում քննչական դատավորների կողմից երրորդ անգամ հարցաքննվել է մեսենջերի հանցավոր գործունեությանը հնարավոր ներգրավվածության վերաբերյալ գործով։ Հարցաքննությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին և տևել է ավելի քան ինը ժամ։ Դրանից հետո Դուրովը հրաժարվել է մեկնաբանություն տալ և միայն կատակով առաջարկել է լրագրողներին «միասին քայլել դեպի VIII շրջան», որը գտնվում է դատարանի շենքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, բայց անմիջապես նստել է տաքսի, գրում է ՏԱՍՍ-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում