Շվեյցարիայի կառավարությունը վրդովմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կոնֆեդերացիայից ներմուծվող ապրանքների վրա 39% մաքսատուրք սահմանելու որոշման կապակցությամբ, հաղորդում է Financial Times (FT)-ը։
«Անհասկանալի է, թե ինչ է ԱՄՆ-ն ուզում մեզանից», — հրատարակությանը ասել է անանուն շվեյցարացի խորհրդարանականը։ Նրա խոսքով՝ Բեռնի իշխանությունները «շոկի մեջ են»։
Հրապարակումը հիշեցնում է, որ պաշտոնական Բեռնը նախկինում ԱՄՆ գործողությունները որակել էր որպես «խորապես ափսոսանքի արժանի»։
FT-ն նաև նշում է, որ նոր մաքսատուրքերի ներդրման մասին հայտարարվել է օգոստոսի 1-ին՝ Շվեյցարիայի ազգային տոնի օրը։ Ավելին, մաքսատուրքերի չափը ավելի բարձր էր, քան Թրամփը նախկինում հայտարարել էր։ Հատկապես ծանր հարված է ստացել երկրի դեղագործական ոլորտը։
ԱՄՆ նախագահի կողմից օգոստոսի 1-ին ստորագրված հրամանագրի համաձայն՝ ավելի քան 60 երկրների, այդ թվում՝ ԵՄ պետությունների նկատմամբ ներմուծվում են 15%-ից մինչև 41% ներմուծման մաքսատուրքեր։
Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին: Շվեյցարիայից բացի, ամենաբարձր դրույքաչափերը սահմանվել են Իրաքի և Սերբիայի (յուրաքանչյուրը 35%), Լաոսի և Մյանմայի (յուրաքանչյուրը 40%) և Սիրիայի (41%) համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում