Կառավարության այսօրվա նիստում որոշվեց՝
✅ 728 մլն դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին` 9 համայնքում 14 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
✅ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում 62 մլն դրամի վերաբաշխում կատարել, նաև մոտ 140 մլն դրամն ուղղել կառավարության պահուստային ֆոնդ
Որոշմամբ՝ կապահովվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:
✅ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը թուլատրել մեկ անձից 2,698.6 մլն ՀՀ դրամի գնում կատարել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 4,998.2 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում