«Կարելի է վստահորեն ասել, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը տարեկան ավելանում է ավելի քան 10 տոկոսով։ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներն էլ վկայում են շարունակվող դրական միտման մասին։ Եթե 2024-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 69 հազար այցելու Իրանից, ապա այս տարի՝ արդեն 77 հազար»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի շարունակում է կայուն աճ գրանցել։ 2024 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 180 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 30 հազարով ավելի է դրան նախորդած տարվա ցուցանիշից։ 2021 թվականի համեմատ՝ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշել է, որ հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հատուկ որևէ միջոցառման մասնակցելու նպատակով։ Սա խոսում է այն մասին, որ իրադարձային զբոսաշրջությունն իրական ներուժ ունի՝ տնտեսական և մշակութային առումներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում