Որքա՞ն շահույթ են ունեցել ՀՀ առևտրային բանկերը 2025թ. 1-ին կիսամյակում. ՀԲՄ

1 Min Read

2025թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 201 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որը 2024թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 28․6 մլրդ ՀՀ դրամով կամ 16․6%-ով։ Ցուցանիշներն ամփոփեց  ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

2025թ․ առաջին կիսամյակում ՀՀ բոլոր առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում։  ՀԲՄ նախագահի խոսքով` վերջիններիս կողմից վճարվել է շուրջ 107.76 մլրդ ՀՀ դրամ հարկ, որը 2024թ-ի նույն ժամանակահատվածում 1000 հարկատուների ցանկում ընդգրկված բանկերի կողմից վճարած հարկերի համեմատ ավելացել է շուրջ 25 մլրդ դրամով կամ 30․6%-ով։ Միևնույն ժամանակ, 2025թ-ի առաջին կիսամյակում բանկերի կողմից վճարված հարկերի մասնաբաժինը ընդհանուր հարկերում կազմել  է 10․9%, որը 2024թ-ի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է 1․7%-ով։

Անդրադառնալով ընդհանուր հարկերի կառուցվածքին`նշվեց, որ շահութահարկը 2025թ․ հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 19 մլրդ ՀՀ դրամով կամ 39․6%-ով, եկամտային հարկի աճը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ կամ 20%-ով, իսկ այլ հարկերը և վճարները՝ 529 մլն ՀՀ դրամով կամ 7․5%-ով։

 


ՀՀ բանկային համակարգը` թվերով. ՀԲՄ -ն ամփոփել է 2025թ. 1-ին կիսամյակի տվյալները


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով