ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 %-ով

0 Min Read

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է

«2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 %-ով։

Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8,6 %-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ 37,2 %-ով, մասնավորապես՝ շենքերի, շինությունների, ջրամբարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի, խոշոր մայրուղիների կառուցման աշխատանքները շարունակաբար թերակատարվում են, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարիների տնտեսական զարգացմանը»։
Կիսվեք այս հոդվածով