ՀՀ բանկային համակարգը` թվերով. ՀԲՄ -ն ամփոփել է 2025թ. 1-ին կիսամյակի տվյալները

1 Min Read

ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն 2025թ-ի 1-ին կիսամյակում ավելացել է շուրջ 183 մլրդ ՀՀ դրամով կամ 10․3%-ով` կազմելով 1 960 մլրդ ՀՀ դրամ:

Վարկային պորտֆելն 2025թ-ի 1-ին կիսամյակում ավելացել է շուրջ 658 մլրդ ՀՀ դրամով կամ 10․3%-ով՝ կազմելով 7 054 մլրդ ՀՀ դրամ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը` ներկայացնելով բանկերի միության և բանկային համակարգի գործունեության արդյունքները 2025թ. 1-ին կիսամյակի մասով։

Ընդհանուր ակտիվներն 2025թ-ի 1-ին կիսամյակում  ավելացել են շուրջ 608 մլրդ ՀՀ դրամով կամ 5․5%-ով՝ կազմելով 11 614 մլրդ ՀՀ դրամ:

Ընդհանուր պարտավորություններն 2025թ-ի 1-ին կիսամյակում  ավելացել են շուրջ 424 մլրդ ՀՀ դրամով կամ 4․6%-ով՝ կազմելով 9 654 մլրդ ՀՀ դրամ:

Ընդհանուր ավանդներն 2025թ-ի 1-ին կիսամյակում  ավելացել են շուրջ 229 մլրդ ՀՀ դրամով կամ 3․5%-ով՝ կազմելով   6 693 մլրդ ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով