Առաջիկայում Հայաստանում կսկսի գործել PRO WB ձեռներեցության զարգացման և աջակցության կենտրոնը՝ Wildberries-ի կրթական նախաձեռնությունը։
Կենտրոնի նպատակն է աջակցել ինչպես սկսնակ, այնպես էլ՝ գործող ձեռներեցներին՝ ստանալու գործնական գիտելիքներ ու տիրապետել գործիքներին՝ բիզնեսի հաջող մեկնարկի և մասշտաբավորման համար՝ ինչպես Wildberries հարթակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Դասընթացներն անցկացվելու են անվճար։
Կրթական ծրագիրը ներառում է լայն շրջանակի թեմաներ, այդ թվում՝
- բիզնեսի կառավարում և զարգացում Wildberries առցանց հարթակում
- մարքեթինգի և վաճառքի գործիքներ
- հաշվապահական և հարկային հաշվառման հիմունքներ
- բիզնեսի վարման իրավական փորձառություն
- հաղորդակցության և PR ռազմավարություններ
Դասընթացների ձևաչափը՝ սեմինարներ, վեբինարներ և անհատական խորհրդատվություններ՝ ոլորտի փորձառու մասնագետների կողմից։
Դասընթացներին կարող են մասնակցել նաև այն անձինք, ովքեր դեռ չունեն գրանցված բիզնես. նրանք կստանան գործունեության մեկնարկի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և պատրաստի քայլ առ քայլ հրահանգներ։
Հատուկ ուշադրություն է դարձվում հայկական բրենդների զարգացմանը և նրանց ներկայության ընդլայնմանը ԱՊՀ շուկաներում։
PRO WB կենտրոնի գործարկումը Հայաստանում նպաստում է ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաև նոր՝ ակտիվ և հավակնոտ մասնագետների համայնքի ձևավորմանը։
Դասընթացների գրանցումն արդեն բաց է պաշտոնական հարթակում։
Բացման ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում