Որքա՞ն են կազմում օտարերկրյա ներդրումների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀԷՑ-ի նկատմամբ իրականացված բավականին կտրուկ գործողություններից հետո ՀՀ իշխանությունները սկսել են խոսել գործարար Սամվել Կարապետյանին տրվելիք փոխհատուցման մասին։ Այս իրավիճակը ներդրողների տեսանկյունից  այնքան էլ գրավիչ չի դարձնում Հայաստանը։

Երկրի ներդրումային գրավչությունը ձեռք է բերվում երկար տարիների աշխատանքի արդյունքում, սակայն մեկ անխոհեմ քայլ, և կարող է միանգամից խամրել ստեղծված բարենպաստ միջավայրը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալները 2025թ․ մարտի վերջի դրությամբ իրական հատվածում կազմել են ֏3․1 տրլն, իսկ ֆինանսական հատվածում՝ ֏3․2 տրլն։


Բացվել է Արցախբանկի «Հոմպլեքս» մասնաճյուղը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՈՒսումնասիրենք պատկերը`ըստ տարբեր երկրների․

Փաստացի, իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալների շուրջ 26%-ը պատկանում է Ռուսաստանին, մոտ 9%-ը՝ Կիպրոսին, 5․5%-ը և 5․4%-ը համապատասխանաբար Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։

Այլ կերպ է դասավորվածությունը ֆինանսական հատվածում։ Այսպես, 2025թ․ մարտի վերջի դրությամբ ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում շուրջ 8․5% մասնաբաժին ունի Միացյալ Թագավորությունը, 8․1%՝ Շվեյցարիան, շուրջ 8%՝ միջազգային կազմակերպությունները, մոտ 6% Կանադան և 4%՝ Լյուքսեմբուրգը։           

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով