Թուրքիայի կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության խորհրդի որոշմամբ՝ մեկ շաբաթյա ռեպո աճուրդի տոկոսադրույքը նվազեցվել է 46%-ից մինչև 43%։
Ռեպո — (repo, այսինքն՝ repurchase agreement – վերագնումի պայմանագիր) ֆինանսական գործարքի մի ձև է, երբ մեկը վաճառում է արժեթղթեր (օրինակ՝ պետական պարտատոմսեր) և պայմանավորվում է, որ որոշ ժամանակ անց դրանք հետ կգնվի՝ բարձր գնով։
Բացի այդ, գիշերային փոխառության տոկոսադրույքը կրճատվել է 49%-ից 46%, իսկ գիշերային վարկ վերցնելու տոկոսադրույքը՝ 44.5%-ից 41.5%։
ԿԲ-ն հայտարարում է, որ սեղմ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի մինչև գների կայունանալը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում