Ethereum-ի համահիմնադիրը գնել է ETH ևս $295 մլն-ի չափով

1 Min Read

SharpLink Gaming ընկերությունը (Nasdaq-ում՝ SBET նշանով), որը դարձել է Ethereum կրիպտոմետաղադրամի խոշորագույն կուտակողներից մեկը, գնել է 77 210 ETH, որի արժեքը կազմում է մոտ $295 մլն։ Այդ մասին հաղորդել են մի քանի վերլուծական ծառայություններ՝ վերլուծելով ընկերության կրիպտոհաշվետվությունները։

Գնումից հետո SharpLink-ի ընդհանուր ETH պահուստները հասել են 438 017 մետաղադրամի, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ $1,7 մլրդ։

Սկզբում SharpLink Gaming-ը մասնագիտանում էր խաղային (գեմբլինգ) հարթակների մարքեթինգում, սակայն 2025 թվականին լիովին անցել է ETH կուտակման ռազմավարության։ Նոր ռազմավարության շրջանակում ընկերության ղեկը ստանձնել է Ethereum-ի համահիմնադիր և Consensys ընկերության ղեկավար Ջոզեֆ Լյուբինը։
Consensys-ը Ethereum էկոհամակարգում հիմնական ենթակառուցվածք մշակողներից է և հանդիսանում է հայտնի MetaMask դրամապանակի ստեղծողը։

Այս տարվա սկզբից SharpLink-ի բաժնետոմսերն աճել են 186%-ով, իսկ միայն վերջին ամսում՝ 114%-ով։ Միևնույն ժամանակ, Ethereum-ի գինը վերջին 24 ժամում բարձրացել է 3%-ով՝ հասնելով մոտ $3900։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով