ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ ներկայիս իշխանություններն իսկապես հրճվանքի մեջ են։ Տնտեսության բազմաթիվ ոլորտներում արձանագրվել են աճեր, որոնք հանգեցրել են տնտեսության ակտիվության էական ավելացման։ Ցավալին այն է, որ ներկայիս տնտեսական աճերի հիմնական պատճառները պետք է փնտրել երկրից դուրս, ոչ թե երկրի ներսում, որի պարագայում այս աճերը ձեռք կբերեին կայուն հետագիծ։ Հետևաբար, տնտեսության այս ակտիվության կայունությունը խիստ վտանգված է։

Ներկայիս տնտեսության աճերի հետևում առաջին հերթին կանգնած են արտերկրից իրականացվող դրամական փոխանցումները։

Վերջիններիս և ընդհանրապես, արտերկրից Հայաստան և Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց կողմից իրականացվող փոխանցումների մասին տեղեկատվություն կարող ենք ստանալ` ուսումնասիրելով ստորև բերված գծապատկերը.

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած և ՀՀ-ից արտերկիր կատարված ԱՄՆ դոլարով ամսական փոխանցումների ծավալները 2022 թ.-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին

Գծապատկեր 1-ում արձանագրում ենք ՀՀ փոխանցված (ներհոսք) և ՀՀ-ից փոխանցված (արտահոսք) գումարների ծավալների աճի բարձր տեմպեր: Մասնավորապես, եթե ուսումնասիրում ենք արտերկրից ՀՀ փոխանցված գումարները, ապա նկատում ենք, որ 2022 թ.-ի սեպտեմբերին 2021 թ.-ի նույն ամսվա համեմատ, փոխանցված գումարների ծավալներն աճել են 3 անգամ՝ կազմելով մոտ 552 մլն ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, 2022 թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, փոխանցված գումարների ծավալների աճը կազմել է 12 %։

Մյուս կողմից, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարների ծավալները 2022 թ.-ի սեպտեմբերին կազմել են 243 մլն ԱՄՆ դոլար։ Վերջինս նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 2 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 34 %-ով։

Ուշադրություն դարձնենք ևս մի կարևոր հանգամանքի վրա։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2022 թ.-ի սեպտեմբերին արտեկրից փոխանցված գումարները մոտ 2 անգամ գերազանցել են Հայաստանից արտերկիր ուղարկված գումարների ծավալներին։

 

Կիսվեք այս հոդվածով