PayPal-ը երկրորդ եռամսյակում ավելացրել է մաքուր շահույթը 12%-ով

1 Min Read

Ամերիկյան վճարային համակարգ PayPal Holdings-ը 2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքուր շահույթը ավելացրել է 12%-ով՝ հասնելով 1,261 միլիարդ դոլարի կամ 1,29 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում շահույթը կազմել էր 1,128 միլիարդ դոլար կամ 1,08 դոլար բաժնետոմսի վրա, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Առանց միանվագ գործոնների հաշվառման շահույթը՝ բարձրացել է մինչև 1,4 դոլար, նախորդ տարվա 1,19 դոլարից։

Եռամսյակային եկամուտը՝ աճել է 5%-ով, կազմելով 8,288 միլիարդ դոլար։
Վերլուծաբանները կանխատեսել էին 8,08 միլիարդ դոլար եկամուտ և 1,3 դոլար շտկված շահույթ:

💳 Ընդհանուր վճարային շրջանառությունը՝
աճել է 6%-ով, հասնելով 443,5 միլիարդ դոլարի։
Առանց արժույթի փոխարժեքների հաշվառման՝ աճը կազմել է 5%։

🔻 Մշակված գործարքների քանակը՝
նվազել է 8%-ով, մինչև 6,2 միլիարդ։

👥 Ակտիվ օգտատերեր՝
մեկ տարվա ընթացքում աճել են 2%-ով՝ հասնելով 438 միլիոնի,
նախորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 0,4%։

📊 2025 թվականի համար PayPal-ի նոր կանխատեսումները՝

  • Մաքուր շահույթ՝ $4,9–$5,05 մեկ բաժնետոմսի վրա (նախկինում՝ $4,8–$4,95)

  • Շտկված շահույթ՝ $5,15–$5,3 (նախկինում՝ $4,95–$5,1)

  • Երրորդ եռամսյակում՝ $1,18–$1,22 շտկված շահույթ բաժնետոմսի վրա
    (վերլուծաբանների կանխատեսումը՝ $1,2)

💹 Վերջին երեք ամսում PayPal-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 18%-ով՝ հասնելով 76 միլիարդ դոլարի, մինչդեռ Nasdaq Composite ինդեքսն աճել է 22%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով