16 մլն դրամ արժեքով հողամասն օտարվել է 661 հազար դրամով. փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

1 Min Read

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին:

Արոտավայրն օտարվել է 661 հազար դրամով, չնայած դրա շուկայական արժեքը շուրջ 16 միլիոն դրամ էր: Ապօրինության հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով